Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Մազաթափությունը կանգնեցնող դեղատնային միջոցներ. 168.am

Մազաթափությունը կանգնեցնող դեղատնային միջոցներ. 168.am

Ստորև ներկայացվում են մազերի համար ամենաարդյունավետ և օգտակար դիմակները, որոնք կանգնեցնեն մազաթափությունը և կխթանեն նոր սոխուկների ի հայտ գալը: Մեկ ամիս անց ինքներդ կնկատեք, թե որքան խիտ ու առողջ մազեր ունեք:

B վիտամինով դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • 1 սրվակ վիտամին B6,
  • 1 սրվակ վիտամին B12,
  • 1 գրամ C վիտամին,
  • 2 ճաշի գդալ գերչակի կամ ճակնդեղի յուղ,
  • 2 ճաշի գդալ գոլորշու վրա տաքացրած մեղր,
  • 2 ճաշի գդալ մազերի համար նախատեսված ցանկացած բալզամ:


Բոլոր բաղադրիչները խառնել միմյանց, լվանալուց 1 ժամ առաջ քսել մազարմատներին, հետո հավասարապես տարածել մազերի ամբողջ երկայնքով: Գլուխը ծածկել ու փաթաթել սրբիչով՝ ստեղծելով սաունայի էֆեկտ: Այս դիմակը շատ հեշտ լվացվում է՝ շնորհիվ նրա մեջ եղած բալզամի:

Մեղրով դիմակ՝ ուժեղ մազաթափության դեմ

Անգամ մեկանգամյա կիրառումը տալիս է դրական արդյունք: Օգնում է մազաթափության, չոր ու անփայլ վարսերի դեպքում: Պետք է կիրառել շաբաթը գոնե մեկ անգամ: Շատ ինտենսիվ մազաթափության դեպքում կարելի է կրկնել շաբաթը 2-3 անգամ, քանի դեռ դիմակի արդյունավետությունը զգալի չէ:

Մազաթափություն կարող է սկսվել կանանց սեռական հորմոնների պակասի և տղամարդկային սեռական հորմոնների ավելանալու դեպքում, օրինակ՝ հղիություն, ծննդաբերություն, կրծքով կերակրելու, դաշտանադադարի, ինչպես նաև՝ սթրեսների ենթարկվելիս: Միգուցե այս պարագայում պետք է հանձնել հորմոնային թեստ:

Եվ այսպես, մեղրով դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • 1 ձվի դեղնուց,
  • 1 ճաշի գդալ մեղր,
  • 1 ճաշի գդալ ձիթապտղի, ճակնդեղի կամ մազերի համար նախատեսված ցանկացած յուղ,
  • 1 թեյի գդալ կիտրոնի հյութ,
  • 1 ճաշի գդալ մածուն կամ կեֆիր, կարելի է նաև` մայոնեզ,
  • 1 ճաշի գդալ մազերի համար նախատեսված ցանկացած դիմակ,
  • 1 ատամիկ ճզմած կամ քերած սխտոր::


Սխտորը գերազանց կերպով պայքարում է մազաթափության դեմ, ինչպես նաև խթանում է նոր մազերի աճը: Սխտորը կարելի է փոխարինել 1 ճաշի գդալ սոխի հյութով: Կարելի է կիրառել երկուսն էլ: Պետք է հիշել, որ այս դիմակը կիրառելուց հետո թաց կամ քրտնած մազերից սխտորի հոտը գալիս է շուրջ 2-3 ամիս: Եթե մազերը մինչև ուսերը երկարություն ունեն, կրկնակի կրճատեք օգտագործվող բաղադրիչների չափաբաժինները, բացի ձվի դեղնուցից: Եթե լվանալուց հետո մազերը ողողեք մաղադանոսի թուրմով, հոտը կպակասի:

Այս ամենը խառնեք ու քսեք մազերին: Գլուխը ծածկեք, ապա փաթաթեք սրբիչով: Պահեք ամենաքիչը 45 րոպե, իսկ ավելի լավ է՝ 2 ժամից ոչ պակաս: Ապա լվանալ շամպունով, կոնդիցիոներով, ցողել մազերը կես լիտր սառը կիտրոնաջրով (30°C. սա կարևոր է, հատկապես, եթե յուղոտ մազեր ունեք): Պետք է ջրին ավելացնել կիտրոնի 1/8 մասը, իսկ եթե կիտրոն չկա, կարելի է օգտագործել խնձորի կամ ցանկացած սովորական սեղանի քացախ: Խորհուրդ է տրվում այս կերպ ավարտել մազերի ցանկացած լվացում:

Այն կծածկի մազերի նոսրությունը ու դրանք կդարձնի ավելի հարթ, ենթարկվող, փայլուն ու փափուկ՝ անգամ առանց բալզամ կիրառելու: Կարելի է կիտրոնն ավելացնել ոչ թե ջրի, այլ եղնջի կամ խատուտիկի թուրմի մեջ:

Եվս մեկ միջոց՝ ուժեղ մազաթափության դեմ: Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 1 ճաշի գդալ մեղր,
  • 1 ճաշի գդալ գերչակի յուղ,
  • 1 ճաշի գդալ կոնյակ,
  • 1 ձվի դեղնուց:

Քսել մազարմատներին, տրորել շուրջ 5 րոպե: Կապել մազերը, պահել 2-3 ժամ, ապա լվանալ շամպունով: Կրկնել շաբաթական 2 անգամ: 3-4 անգամից արդյունքն ակնհայտ է:

Դիմակներ` մազերին ծավալ հաղորդելու համար:


Անհրաժեշտ են.

  • ձվի դեղնուց,
  • 2 գդալ բուսայուղ կամ ձիթայուղ:

 Քսել մազերին հավասարապես ու պահել 30 րոպե:

Չոր և նորմալ մազերի համար դիմակ.

  • 0.5 լ կեֆիր,
  • ձվի դեղնուց:

 Կեֆիրը տաքացնել և ողջ խառնուրդը քսել մազարմատներին: Պահել 30-40 րոպե:

  • Ձվի դեղնուց,
  • 1 ճաշի գդալ գերչակի յուղ,
  • 1 ճաշի գդալ ճակնդեղի յուղ:

 Հավասարապես քսել մազերի ամբողջ երկայնքով և թողնել 40 րոպե:

  • Սպիտակ կավ,
  • տաք ջուր,

 Խառնել ու ամբողջ խառնուրդը քսել մազերին: Պահել 15 րոպե:

Մազերի աճը խթանող շամպուն

Ինչպիսի բաղադրիչներ են անհրաժեշտ.

  • 1/4 մանկական օճառ,
  • 2 ճաշի գդալ չոր մանանեխ:

Օճառը քերել, վրան տաք ջուր լցնել, քամել ու ավելացնել չոր մանանեխը: Լավ խառնել: Շամպունը պատրաստ է:

Մազերի աճի ու ամրապնդման համար դիմակ:

 

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝.

  • 1 ճաշի գդալ ժելատին
  • 3 ճաշի գդալ տաք ջուր
  • 1 թեյի գդալ շամպուն

Ժելատինը բացել տաք ջրով, լավ խառնել, որ գնդեր չլինեն, թողնել մնա: Երբ ժելատինն ուռչի, խառնել շամպունին: Քսել մազերին, ծածկել պոլիէթիլենով: Պահել 20-30 րոպե: Լավ լվանալ մազերը: Այս դիմակը մազերին ծավալ ու փայլ է հաղորդում:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ